Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն

Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն
01.06.2013 | 13:13

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզայի «Սեր, ատելություն, ոգի», «Արև, լուսին, երկիր» աշխատանքներով:

«Պլենզան ժամանակակից արվեստի ականավոր ներկայացուցիչներից է: Ստեղծագործում է արվեստի տարբեր ոլորտներում` նկարչություն, քանդակ, գրաֆիկա, բեմական ձևավորում, վիդեո-արտ, ակուստիկ ինստալացիաներ, տեքստի և լույսի հետ աշխատանք: Նրա քանդակները հաճախ են պատկերում նստած կամ ծնկած կերպարներ»,- տեղեկացնում է կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Պլենզայի ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի ժամանակակից արվեստի լավագույն հաստատություններում, ինչպես օրինակ «Jeu de Paume»` Փարիզում, «Henry Moore» ինստիտուտը` Լիդսում, «Joan Mirօ» հիմնադրամը Բարսելոնայում:
Հավելենք, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: 2012-ին կենտրոնի այցելուների թիվը գերազանցել է 1,000,000-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ